Անջելինա Ջոլին անհանգստացած է․ դերասանուհու ու Բրեդ Փիթի դուստրը մտերմացել է Ջենիֆեր Էնիսթոնի հետ

Կորոնավիրուսային համավարակի պատճառով մեկուսացումը վերածվեց իսկական մղձավանջի 44-ամյա Անջելինա Ջոլիի համար: Նրա դուստր Շայլոն, հակառակ մոր արգելքներին, մտերմացել է 51-ամյա Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Անջելինան կտրականապես դեմ էր արտահայտվել Բրեդ Փիթի նախկին կնոջ ու իրենց երեխաների հանդիպումներին: Բայց դերասանը խախտել էր արգելքը՝ ծանոթացնելով Ջենիֆերին իր 13-ամյա դստեր՝ Շայլոյի հետ: Աղջիկը սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել հայրիկի հետ համաճարակի ժամանակ, քանի որ նրա հետ իրեն ապահով է զգում ու այդ ընթացքում մտերմացել Ջենիֆեր Էնիսթոնի հետ։ Ջոլին անհանգստացած է, քանզի չի ուզում, որ դուստրը շփվի Էնիսթոնի հետ։