Երգչուհի Մադոննան պատմել է, թե ինչպես է ապաքինվել կորոնավիրուսից: Այդ մասին նա գրառում է կատարել Ինստագրամի էջում: Մադոննան հրապարակել է մի աղմկոտ վերնագիր ԶԼՄ-ներից մեկում այն մասին, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ:
Երգչուհին նշել է, որ իսկապես վարակվել է և առողջացել, սակայն չի էլ իմացել այդ մասին: Պատմել է, որ հիվանդացել է մոտ 7 շաբաթ առաջ, երբ Փարիզում շրջագայության էր գնացել: Հիվանդացել էին նաև նրա խմբի մի քանի անդամներ, որոնք այդ հիվանդությունը նկարագրել են որպես «շատ վատ հարբուխ»:
Նշենք, որ երգչուհին օրեր առաջ էր հայտարարել, որ կորոնավիրուսի հակամարմինների թեստը իր մոտ դրական պատասխան է ցույց տվել։ Աստղն այս մասին հայտնել է իր Ինստագրամում՝ «Կարանտինային օրագիր» շարքի 14-րդ գրառման մեջ