«Ֆյուրիի դոսյեն» շուտով կբարձրանա էկրաններ

Marvel ստուդիան հայտարարել է, որ շուտով էկրան կբարձրանա նոր սերիալ «Ֆյուրիի դոսյեն» վերնագրով։

Հեռուստադիտողները կարող են սերիալը Disney+ սթրիմինգային հարթակում տեսնել արդեն մայիսի 15-ին:  Սերիալը  պետք է լույս սփռի կազմակերպության տնօրենի մութ անցյալի վրա: Խոսքը Նիկա Ֆյուրի մասին է:

Մարվելը խոստանում է յուրաքանչյուր սերիայում բացահայտել կինոաստղերի գերհերոսների և չարագործների գաղտնիքները: «Մի զարմացեք, բայց Նիկ Ֆյուրին ֆայլեր ունի յուրաքանչյուր սուպերհերոսի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սերիալն իր ոճով կհիշեցնի դասական անիմացիայի և անիմացիոն կոմիքսների միքսը։