Դմիտրի Նագիևի զվարճալի տեսանյութը կարճ ժամանակում 2 միլիոն դիտում է հավաքել

Հեռուստահաղորդավար և դերասան Դմիտրի Նագիևը զվարճալի տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որում փորձել է կրկնել Դմիտրի Կրասիլովի շարժումները, ով ճանաչում է ձեռք բերել «Little big» խմբի «Uno» երգի տեսահոլովակում նկարահանվելուց հետո։
Արտիստները միմյանց դեմ պարային մրցույթ են կազմակերպել։ Տեսանյութը սոցիալական ցանցում գրեթե երկու միլիոն դիտում է հավաքել և հազարավոր մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ Դմիտրի Նագիևը 10 միլիոն ռուբլի է նվիրաբերել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար։
Նվիրաբերված գումարը կծախսվի թոքերի մեխանիկական օդափոխության սարքերի ձեռքբերման վրա, որոնք անհրաժեշտ են ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքերը փրկելու համար:
Նշենք նաև, որ շուտով կինոսերների դատին կներկայացվի Սարիկ Անդրեասյանի «Нагиев на карантине» («Նագիևը կարանտինի ընթացքում») սերիալը, որը պատմում է հայտնի դերասան, հաղորդավար Նագիևի հետաքրքիր ու զվարճալի առօրյայի մասին ինքնամեկուսացման պայմաններում։