Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հարաբերությունները կարանտինի ընթացքում վատացել են․ ամուսինները տան առանձին մասերում են ապրում

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունները վերջին շրջանում վատացել են․ ամուսինները համատեղ տան առանձին անկյուններում են ապրում, The Sun-ին հայտնել է աղբյուրը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ամուսինների հարաբերությունները սրվել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի ընթացքում միասին շատ ժամանակ անցկացնելուց հետո։

Աղբյուրների փոխանցմամբ՝ սթրեսային իրավիճակից ելնելով՝ 39-ամյա ամերիկահայ աստղը հաճախ է 42-ամյա ամուսնու հետ վիճում՝ նրան մեղադրելով ընտանեկան պարտականություններում թերանալու համար։ Նշվում է, որ Քիմն անգամ երեխաներից որոշ ժամանակ հեռու մնալու կարիք ունի, ուստի ամուսինը որոշել է ընդառաջել նրան ու փոքրիկների հետ ԱՄՆ արևմտյան Վայոմինգ նահանգ տեղափոխվել։ «Նա անչափ շատ է սիրում իր երեխաներին, սակայն բոլոր մայրերի պես, նրան էլ որոշ ժամանակ է հարկավոր։ Նա որոշ ժամանակ ցանկանում է առանց երեխաների ու բղավոցների մնալ»,- նշել է ընտանիքին մոտ աղբյուրը։