«Առաջարկեցի համբուրվել, բայց նա չհամաձայնվեց։ Կփորձեմ կրկին»․ Եգոր Կրիդը ցանկանում է համբուրել Նյուշային

Եգոր Կրիդն ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ պատրաստվում է համբուրել նախկին սիրելիին՝ Նյուշային, «Mr.&Mrs. Smith» երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակում։
Իհարկե, Նյուշան միանգամից հայտնել է երգչին, որ դեմ է։ Հիշեցնենք, որ Եգոր Կրիդի հետ 4 տարվա հարաբերություններից հետո, Նյուշան ամուսնացել է գործարար Իգոր Սիվովի հետ, ում ամիսներ առաջ դուստր է պարգևել։
«Առաջարկեցի համբուրվել, բայց նա չհամաձայնվեց։ Կփորձեմ կրկին համոզել նրան համբուրել ինձ տեսահոլոակի ընթացքում։ Այս ամենը հանուն ձեզ»,- դիմել է իր երկրպագուներին Եգոր Կրիդն ու հավելել,-«Շատ եմ ցանկանում մեր բոլոր մտահաղացումները կյանքի կոչել։ Ու նաև ցանկանում եմ, որպեսզի ես և Նյուշան միասին երգենք մեր ստեղծագործությունը բեմում»։

Նշենք, որ բաժանումից հետո զույգի հարաբերությունները բավականին լարված էին։ Սակայն վերջերս նրանք կարողացել են կարգավորել հարաբերություններն ու երկրպագուների դատին են հանձնել իրենց նախկին սիրո մասին պատմող «Mr.&Mrs. Smith»  երգը։
Լրագրողների հետ զրույցներում Կրիդը բազմիցս նշել է, որ ինքն է մեղավոր Նյուշայի հետ բաժանման համար։ Կրիդը խոստովանում է, որ նախանձում էր իր սիրելիին ու պատրաստ չէր ապրել նրա ստվերում։