«Орёл и решка» հեռուստաշոուի հաղորդավարուհի Մարիա Իվակովան վարակվել է կորոնավիրուսով (լուսանկար)

Ուկրաինական «Գիր ու արծիվ» («Орёл и решка») հեռուստաշոուի հայտնի հաղորդավարուհի Մարիա Իվակովան վարակվել է կորոնավիրուսով, այս մասին նա հայտնել է Ինստագրամ սոցկայքի իր էջում։

Սոցցանցում 33–ամյա աստղը մեկ բաժակ թեյով ու ջերմաչափով լուսանկար է հրապարակել և դրան կից հայտնել հիվանդության մասին։

Հայտնի է, որ Իվակովայի մոտ ախտանշաններից միայն մկանային ցավը և համի ու հոտի զգացողության բացակայությունն են արտահայտվել։ Հաղորդավարուհու խոսքով՝ վարակի առկայությունը ստուգող բոլոր թեստերը դրական են եղել։ Բժշկի խորհրդով Իվակովան հզոր հակավիրուսային թերապիա է անցնում, շատ ջուր է խմում, քնում է ու դրական բաների մասին մտածում։

Նա նաև մանրամասնել է, որ  «Պարեր աստղերի հետ» նախագծի իր պարընկերոջն ու սիրեցյալին չի վարակել․ վերջիններիս մոտ թեստի պատասխանը բացասական է եղել։ Հաղորդավարուհին հույս է հայտնել, որ որևէ մեկին վերջին շաբաթների ընթացքում չի վարակել։