Արքայազն Հարին և Մեգան Մարքլն ապրում են 18 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ապրում են Բևեռլի Հիլզում գտվող 18 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը, որը պատկանում է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Թայլեր Փերիին, գրում է Daily Mail-ը։

Թագավորական զույգը և նրանց 1-ամյա որդին՝ Արչին, 18 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են տեղափոխվել մարտի վերջին։ Հայտնի չէ՝ արդյոք 35-ամյա Հարին և 38-ամյա Մեգանը վարաձակալել են Փերիի առանձնատունը, թե այնտեղ իջևանել են որպես ժամանակավոր հյուրեր։

Ըստ հաղորդման՝ շքեղ առանձնատունն ունի 8 ննջասենյակ, 12 լոգասենյակ, լողավազան և գտնվում է բլրի գագաթին։