Քիմ Քարդաշյանի հուզիչ շնորհավորանքը՝ որդու ծննդյան կապակցությամբ

«Իմ Փսալմն այսօր դարձավ մեկ տարեկան։ Փսալմ, դու համալրեցիր մեր ընտանիքը։ Դու ամեն ինչ կատարյալ ես դարձնում։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում: Ծնունդդ շնորհավոր, Փսալմ», – իր ինստագրամյան էջում որդու ծննդյան օրը շնորհավորել է Քիմ Քարդաշյանը։
Հիշեցնենք, որ Քարդաշյան-Ուեսթ զույգը 4 երեխա ունի՝ երկու դուստր՝ Նորթը և Չիկագոն և երկու որդի՝ Սեյնթը և Փսալմը։ Չիկագոն և Փսալմը փոխնակ մոր օգնությամբ են լույս աշխարհ եկել, քանզի առողջական խնդիրների պատճառով բժիշկները Քիմին խորհուրդ են տվել չծննդաբերել:

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։
39-ամյա հեռուստաաստղը հայտնել էր, որ երեխաներին մեծացնելու հետ կապված դժվարությունները ստիպել են հրաժարվել ևս մեկ երեխա ունենալու մտադրությունից։
«Եթե առաջ երբևէ մտածել էի ևս մեկին ունենալու մասին, ապա տանը չորս երեխաների հետ գտնվելուց հետո լիովին հրաժարվել եմ այդ մտքից։ Դժվար է, շատ դժվար»,- խոստովանել էր իրապատում շոուի աստղը։