Տեսահոլովակի պրեմիերա․ Little Big՝ «Hypnodancer»

Little Big խումբը ուրախացրել է իր երկրպագուներին՝ ներկայացնելով «Hypnodancer» երգի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, որում գլխավոր հերոսներից մեկը սիրելի հումորիստ և դերասան Ալեքսանդր Գուդկովն է։ Տեսահոլովակը պրեմիերայից ժամեր անց արդեն հավաքել է մի քանի միլիոն դիտում։ Համացանցում միանգամից սկսել են քննադատել ու մեղադրել խմբի անդամներին՝ կարծելով, որ նրանք խախտել են կարանտինային ռեժիմը տեսահոլովակը նկարահանելու համար։
Սակայն արտիստները հավատացրել են, որի նկարահանումներն ավարտել էին դեռ ամիսներ առաջ։

Նշենք նաև, որ խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020»-ին, սակայն կազմակերպիչները կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկեցին մրցույթը:
Little Big-ի եվրատեսիլյան «Go Bananas» երգը 12 ժամվա ընթացքում  հավաքել էր ավելի քան 2,5 միլիոն դիտում: