Բրիթ Էկլանդը պատմել է հայտնի դերասան ամուսնու ընտանեկան բռնությունների մասին

Դերասանուհի, մոդել Բրիթ Էկլանդն առաջին անգամ պատմել է «Վարդագույն հովազ»-ի աստղ Փիթեր Սելլերսի հետ իր ամուսնության ընթացքի մասին: Մասնավորապես, դերասանը խմել է և թմրանյութեր ընդունել: Գրում է The Guardian-ը։

77-ամյա Էկլանդը Սելլերսի հետ ամուսնացած է եղել 1964-1968թթ.:

Շվեդուհին խստովանել է, որ իր նախկին ամուսինը պայքարել է թմրանյութերից ու ալկոհոլից կախվածության  դեմ, բայց, միաժամանակ, տառապել է երկբևեռ խանգարումից:

Կնոջ նկատմամբ նա հոգեբանակն բռնություն է գործադրել: Սելլերսը կնոջը խանդել է, ագրեսիվ պահվածք է դրսևորել, անձամբ է նրա համար իրեր գնել՝ հաշվի չառնելով կնոջ ճաշակն ու ցանկությունները: Նա կնոջը մեկ ահաբեկել է ապահարզանով, մեկ «կաշառել» է նվերներով:

Պիտեր Սելլերսին համաշխարհային ճանաչում է բերել  «Վարդագույն հովազ»-ը ֆիլմում տեսուչ Կլուզոյի դերը: Նա մահացել է 1980թ.: Ամուսնացած է եղել 4 անգամ: