«Ես նույնիսկ դադարել էի ինձ կին զգալ»․ Հեյլի Բիբերն անկեղծացել է

23-ամյա Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իրեն շատ են վիրավորել իր 25-ամյա ամուսնու նախկին սիրելիների հետ համեմատությունները: Ջասթին Բիբերի երկրպագուները ժամանակին շատ են նեղացրել մոդելին։

Զույգը մեկնարկել է նոր կարանտինային շոու, որում նրանք պատասխանում են երկրպագուների բոլոր հարցերին: Այս անգամ աստղային զույգին խնդրել են մեկնաբանել, թե ի՞նչ են նրանք զգում, երբ մարդիկ համացանցում քննարկում են իրենց հարաբերությունները: Հեյլին բացատրել է, որ դա բավականին դժվար է ու տհաճ, որովհետև իրեն այնքան էին վիրավորում մարդկանց կողմից արվող համեմատությունները, որ մի պահ նա իրեն շատ վատ էր զգում։ «Ես այնպիսի իրավիճակում էի հայտնվել, որ նույինիսկ դադարել էի ինձ կին զգալ», – խոստովանել է Հեյլին։ Իսկապես, շատ երկար ժամանակ Ջասթինի երկրպագուները չէին կարողանում չհամեմատել Հեյլինն Սելենա Գոմեսի հետ։