«Ես նախապես գիտեի նաև իմ դստեր ծննդյան օրը»․ Յուլյա Սավիչևան մարգարեական երազներ է տեսնում

32-ամյա Յուլյա Սավիչևան զարմացրել է երկրպագուներին անկեղծ խոստովանությամբ: Երգչուհին հայտարարել է, որ գերբնական ունակություններ ունի: Յույլան 6 տարի առաջ ամուսնացել է Ալեքսանդր Արշինովի հետ: Ամուսիններն անմիջապես ուզում էին երեխա ունենալ, բայց Յուլյան հղիության ընթացքում կորցրեց երեխային։ Դրանից հետո զույգը համարյա բաժանման եզրին էր, բայց նրանց հաջողվեց փրկել ընտանիքը:

2017-ի ամռանը Սավիչևան դուստր ունեցավ, որին երջանիկ ծնողները անվանել են Աննա: Ինչպես պարզվեց, փոփ-աստղը հստակ գիտեր, թե երբ է ծնվելու իրենց երեխան: «Ես հաճախ եմ մարգարեական երազներ տեսնում: Նրանք նախազգուշացնում են բազմաթիվ իրադարձությունների մասին, որոնք պատահում են իմ կամ իմ ընտանիքի կյանքում: Ես նախապես գիտեի նաև իմ դստեր ծննդյան օրը», – խոստովանել է Յուլյան։