«Երբեք չէի մտածի». Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է COVID-19-ի թեստի պատասխանը

Ինչպես գիտենք, Հայաստան վերադարձից անմիջապես հետո երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։ Լիլիթը երբեմն նոր լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում։
Օրեր առաջ երգչուհին լուսանկարների շարք էր հրապարակել, որոնցում ցույց էր տվել, թե ինչպես է մարզվում:
Ժամեր առաջ երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հայտնել է, որ COVID-19-ի թեստ է հանձնել։
«Երբեք չէի մտածի, որ ԲԱՑԱՍԱԿԱՆ թեստը այսքան ԴՐԱԿԱՆ էմոցիաներ կպարգևի»,- գրել է նա՝ ուրախացնելով իր երկրպագուներին։