«Այսպես անկեղծ կլինի»․Օլգա Բուզովան ցուցադրել է կազմվածքն առանց ֆոտոշոփի

Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան ինքնամեկուսացման ընթացքում շարունակում է ակտիվ հրապարակումներ կատարել ինստագրամյան էջում՝ ուրախացնելով երկրպագուներին ու թույլ չտալով նրանց ձանձրանալ կարանտինային ռեժիմի ընթացքում։
Երգչուհին երկրպագուներին է ներկայացրել իր չֆոտոշոփված լուսանկարը, որ շատերին հիացրել է, իսկ մյուսների մոտ դարձել է քննադատության պատճառ։ Լուսանկարը հեղեղվել է բացասական մեկնաբանություններով, ինչի հետևանքով Օլգան ժամեր անց միկրոբլոգում տեղադրել է նույն լուսանկարի ֆոտոշոփված տարբերակը։

Նշենք, որ հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան փորձում է վայելել տնային ինքնամեկուսացումը: Աստղն իր ողջ ժամանակն անցկացնում է ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի հետ:
Օրեր առաջ Դավիթ Մանուկյանը՝ Դավան և Օլգա Բուզովան, երկրպագուների դատին են ներկայացրել իրենց նոր տեսահոլովակը, որը հուզել ու գրավել է իր անկեղծությամբ։
«Կռունկներ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը  հրապարակվել է Դավիթ Մանուկյանի ինստագրամյան էջում և յութուբյան ալիքում։ Տեսահոլովակում աստղերը խորհրդային համազգեստով կատարել են Կարմիր Բանակի զինծառայողների դերերը։
Դավիթն ու Օլգան որոշել էին այդկերպ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին։ Դավիթ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացել էր, որ «Կռունկներ» երգը միշտ հուզել ու փշաքաղեցրել է իրեն։