Ռուս երգիչ Վլադ Սոկոլովսկին վարակվել է կորոնավիրուսով

Ռուս երգիչ Վլադ Սոկոլովսկին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նա հայտնել է ինստագրամյան իր էջում։

Երաժիշտը հայտնել է, որ օրեր առաջ իրեն թույլ է զգացել. «Տարօրինակ հազ առաջացավ և ջերմություն, որը պահպանվեց երեք օր»,- գրել է Սոկոլովսկին։

Դրանից հետո երգիչը շտապ օգնություն է կանչել։ Սոկոլովսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Նա բոլորին կոչ է արել պահպնել ինքնամեկուսացման կանոնները։ «Իմ փորձով կարող եք վստահ լինել՝ սա միֆ չէ։ Խնդիրն, իսկապես, գոյություն ունի, ու հարկավոր է առավելագույն լրջությամբ վերաբերվել դրա լուծմանը, իսկ ավելի լավ է՝ կանխարգելմանը»,- ասել է երաժիշտը։