«Մեր առաջնեկը»․Նատալյա Եփրիկյանը հայտնել է ընտանիքում համալրման մասին

Իր ինստագրամյան հետևորդներին Comedy woman-ի աստղ և հեռուստապրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը ուրախալի լուր է հայտնել․ ժամեր առաջ նա զարմիկ է ունեցել։
«Այսօր շատ կարևոր օր է իմ կյանքում։ Այսօր իմ հարազատ եղբայրը դուստր է ունեցել։ Մեր առաջնեկն ու մեր արքայադուստրը»,-միկրոբլոգում իր նոր լուսանկարին կից գրել է Եփրիկյանը՝ շնորհավորելով եղբորն ու հղելով նրան մաղթանքներ, ջերմ խոսքեր։

Հիշեցնենք, որ Նատալյա Եփրիկյանն այս օրերին ինքնամեկուսացումը Հայաստանում է անցկացնում:
«Հայաստան էիր ուզում՝ ստացիր» հեշթեգերով ինստագրամյան հրապարակումներում Եփրիկյանը ցույց է տվել Նորավանքը, Ջերմուկում մշակույթի և սպորտի լքված պալատից սկսված մինչև քաղաքի ծայրամասային վայրերը: Եփրիկյանն իր 42-ամյակը նշել է Դիլիջանում։