Քեթի Փերին կիսվել է դստեր առաջին տեսանյութով

Շատ շուտով կծնվի երգչուհի Քեթի Փերիի և դերասան Օրլանդո Բլումի առաջնեկը։
Երգչուհին իր ինստագրամյան էջում կիսվել է փոքրիկի առաջին տեսանյութով՝ հրապարակելով ուլտրաձայնային հետազոտության ողջ ընթացքը։ Հիշեցնենք, որ Փերին և Բլումը դուստր են ունենալու։
Զույգի կարանտինն անցնում է ուրախ և հագեցած։ Քեթին միկրոբլոգում հրապարակում է կատարել՝ անկեղծ խոստովանելով, որ անգամ կարանտինային ռեժիմի ավարտից հետո նա դուրս չի գալու տանից։

Քեթի Փերին երկրպագուներին նաև զարմացրել է American Idol շոուի տնային նկարահանման համար իր «կարանտինային» կերպարներով։ Ծրագրի ընթացքում նա հանդես է եկել աստղային ժյուրիի կազմում։
Երգչուհին հաղորդման ընթացքում ներկայացել է փղիկի կոստյումով։ Ինստագրամյան հետևորդները կարծում են, որ նա նման կոստյում է ընտրել կլորացած փորիկը թաքցնելու համար։