Գլյուկոզան` ամուսնու հետ յոգայով զբաղվելիս

Երգչուհի Գլյուկոզան լրջորեն զբաղվում է յոգայով: Իսկ այս անգամ նա որոշել է ցուցադրել նաև ամուսնու՝ 47-ամյա գործարար Ալեքսանդր Չիստյակովի ֆիզիկական պատրաստվածությունը։
«Մայիս, սպորտ, սեր»,- լուսանկարը յուրովի մակագրել է նա։
«Լավ ձգվածությունը սիրո մեջ մեծ բոնուս է», – լուսանկարի մեկնաբանություններում հեգնանքով գրել է Մարինա Գազմանովան՝ երգիչ Օլեգ Գազմանովի կինը։
Արտիստուհու երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը։
«Ինչպիսի գեղեցիկ և նուրբ լուսանկար։ Իմ սիրելի երգիչուհին եք դուք», «Գեղեցիկ զույգ», «Այնքան սեքս կա այս ամենի մեջ», «Չափահաս խաղեր», «Ինչ գեղեցիկ է»,- արտահայտվել են Գլյուկոզայի հետևորդները։

Գլյուկոզան միշտ ակտիվ կենսակերպ է վարել և ներկա իրավիճակն իրեն այդքան էլ դուր չի գալիս: Աստղը պատմել է, որ իրեն մեծ դժվարությամբ է տրվում չորս պատերի մեջ փակվելու փորձությունը։
«Ես արդեն 6 օր փորձում եմ զբաղեցնել ինքս ինձ, ուտել, քնել, քայլել, ֆիլմ դիտել, երաժշտությամբ և սպորտով զբաղվել: Ես փորձում եմ ավելի քիչ մուտք գործել սոցիալական կայքեր, քանի որ վեջին նորություններից ինձ մոտ նյարդային ծիծաղ է սկսվում»,- խոստովանել է երգչուհին: