Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջենները տորթը սխալ կտրելու համար արժանացել է օգտատերերի քննադատությանը (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեններն արժանացել է հազարավոր հետևորդների քննադատությանը և վրդովմունքին՝ Ինստագրամում տորթի լուսանկար հրապարակելուց հետո, գրում է Daily Mail-ը։

Իրապատում շոուի 22-ամյա աստղն օրերս Ինստագրամում ցուցադրել է Մայրերի օրվա կապակցությամբ ստացած նվերները՝ բազմաթիվ ծաղկեփնջերն ու մեծ տորթ, որը դրված է եղել նրա դռան առջև։

Քայլին Ինստագրամում կիսվել է տորթի լուսանկարով, որտեղ 22-ամյա միլիարդատիրուհին տորթը եզրերից կտրելու փոխարեն որոշել է կտրել հենց կենտրոնից։

Լուսանկարը մեծ արձագանք է ստացել օգտատերերի շրջանում։

«Չգիտեմ՝ ձեզ համար ինչպես, բայց Քայլի Ջենների տորթ կտրելու եղանակն ինձ սթրեսի մեջ գցեց»,- գրել է օգտատերերից մեկը։

«Քայլի, սիրելիս, տորթն այդպես չեն կտրում», – հավելել է մյուս օգտատերը։