Հղի Սոֆի Թյորների և ամուսնու՝ Ջո Ջոնասի զբոսանքը Լոս Անջելեսում. զույգի նոր լուսանկարները

Շատ շուտով «Գահերի խաղը» (Game Game of Thrones) հեռուստասերիալի 24-ամյա աստղ Սոֆի Թյորները և նրա 30-ամյա ամուսինը ՝ երաժիշտ Ջո Ջոնասը, առաջին անգամ ծնողներ կդառնան: Իսկ մինչ այդ զույգը վայելում է վերջին անհոգ շաբաթներն ու միմյանց հետ անցկացրած ժամանակը: Երեկ զույգին նկատել են Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ:

Չնայած տանը մնալու և առանց անհրաժեշտության դրսում չհայտնվելու կոչերին՝ զույգը ամեն դեպքում որոշել է դուրս գալ զբոսնելու և մաքուր օդ շնչելու համար. հղի դերասանուհու համար նման ֆիզիկական ակտիվությունը հատկապես այժմ շատ օգտակար է: Սակայն դրա հետ մեկտեղ պապարացիները ամուսիններին նկատել են անվտանգության նախազգուշական միջոցներով. երկուսն էլ դիմակներ և ակնոց են կրել և քայլել են անմարդաբնակ վայրում:

Կարանտինի ընթացքում ամուսինները, ինչպես շատերը, դիտում են ֆիլմեր և փորձում են գտնել ժամանցի հետաքրքիր տարբերակներ. օրինակ՝ վերջերս նրանք վերանայել են «Մատանիների տիրակալը» և հավաքել են «Լեգո Հարի Փոթեր» կոնստրուկտորներ: Եվ, իհարկե, խոհարարության հանդեպ աճող հետաքրքրությունը նրանց կողքով ևս անտարբեր չի անցել. ինքնամեկուսացման շրջանում նրանք փորձում են նոր ուտեստներ պատրաստել: