Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտն է ճանաչվել

Բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտն է ճանաչվել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Միացյալ Թագավորության 1000 ամենահարուստ մարդկանց և ընտանիքների «Sunday Times Rich List» ցուցակի տվյալներով՝ 29-ամյա երգիչը հարստությունն ավելացրել է 40 միլիոն ֆունտ ստերլինգով՝ ընդհանուր ունեցվածքը հասցնելով 200 միլիոնի։

Ավելի վաղ Շիրանը հայտարարել էր, որ պատրաստվում է ընդմիջում վերցնել երաժշտական կարիերայում և ամուսնանալ մանկության ընկերուհի Չերի Սիբորնի հետ:

Հայտնի է, որ ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հարրի Սթայլզը, երրորդ տեղում հայտնի երգիչ Նայլ Ջեյմս Հորանն է։