Սիրահարված և երջանիկ․ Էմիլի Ռատակովսկին ամուսնու հետ զբոսանքի ժամանակ

Չնայած կորոնավիրուսի համաճարակին և ամենօրյա բացասական նորություններին, Էմիլի Ռատակովսկին և նրա ամուսինը՝ Սեբաստիան Բիր-Մաքլարդը, կարծես, ապրում են իրենց սեփական աշխարհում ՝ ուշադրություն չդարձնելով այն ամենին, ինչը կատարվում է իրենց շուրջը։

Գեղեցիկ զույգը իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը՝ վայելելով միմյանց ընկերակցությունը: Բայց ժամանակ առ ժամանակ սիրահարները փոխում են իրենց գտնվելու վայրը և զբոսնում տան շրջակայքում: Ավանդույթի համաձայն, նրանց միշտ ընկերակցում է իրենց սիրելի շունը՝ Կոլոմբոն, որի ներկայությունը նրանց զբոսանքը պակաս ռոմանտիկ չի դարձնում:

Այսպիսով՝ Էմիլին և Սեբաստիանը երեկ դուրս էին եկել երեկոյան զբոսանքի: Ամուսինները, չթաքցնելով իրենց զգացմունքները՝ ամբողջ երեկոն անցկացրել են լողափին՝ ճանապարհելով մայրամուտը։ Այնուհետև գնացել են տուն՝ ճանապարհին մտնելով խմիչքների և համեղ ուտելիքների խանութ: Կարծես թե, նրանց երեկոն ոչ պակաս ռոմանտիկ է անցել հարմարավետ տնային միջավայրում: