«Շատ նման է հայրիկին»․ համացանցում սկսել են համեմատել Բրեդ Փիթին ու նրա դստերը՝ Շայլոյին

56-ամյա Բրեդ Փիթի և 44-ամյա Անջելինա Ջոլիի երեխաներից ծնողներին ամենից շատ նման է 13-ամյա Շայլոն։ Փիթին և Շայլոյին հաճախ են համեմատում։
Այս անգամ MyHeritage կայքը հրապարակել է Փիթի արխիվային լուսանկարները, որտեղ հայտնի դերասանը դեռ դպրոցական է։
Նշենք, որ դպրոցում Փիթը ակտիվ զբաղվում էր սպորտով և չէր էլ մտածում, որ մի օր իր նախասիրությունները կսկսեն զարգանալ թատերական ուղղությամբ։ Դպրոցից հետո Բրեդն ընդունվել է Միսսուրիական համալսարան, որտեղ ուսումնասիրել է լրագրություն և գովազդ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստր Շայլոն սկսել է հորմոններ ընդունել սեռափոխության համար, այս մասին հայտնել էր Marie Claire-ը:
Նաև, ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա պաշտոնապես փոխել է իր անունը՝ դառնալով «Ջոն»:
13-ամյա աղջիկը մի քանի տարի է ինչ կրում է տղամարդու հագուստ և կարճ կտրում մազերը։ Հայտնի է, որ երկու ծնողներն էլ ընդունում են դստեր ընտրությանը: