«Չեմ հետևում հատուկ սնդակարգի»․ Քլոե Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է ծննդաբերությունից հետո 27 կգ նիհարել

Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը երկու տարի առաջ իր նախկին սիրելիին՝ մարզիկ Տրիստան Թոմփսոնին դուստր պարգևեց։
Ծննդաբերության ընթացքում Քլոեն բավականին քաշ էր հավաքել, սակայն նա կարողացավ հեշտությամբ ազատվել 27 ավելորդ կիլոգրամներից և վերադարձնել գեղեցիկ կազմվածքը։
Քլոեն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ ուղիղ եթերի ընթացքում պատմել է, թե ինչպես է այդպես նիհարել

«Եթե դուք ցանկանում եք նիհարել, ապա դիետաներն ու մարզումները պետք է հավասարաչափ լինեն։ Հիմա ես կշռում եմ 68 կգ։ Մեկ-մեկ ես նիհարում եմ և դառնում 64 կգ, դա իմ երազանքների քաշն է», -խոստովանում է Քորթնին և հավելում, որ կարանտինի ընթացքում նա կարողանում է շատ ժամանակ հատկացնել ֆիզիկական մարզումներին,-«Ես չեմ հետևում հատուկ սննդակարգերի, սակայն դա չի նշանակում, որ ամբողջ օրը սնվում եմ միան չիպսերով։ Մենք սնվում ենք առողջ, ես սիրում եմ այն, ինչ սիրում է իմ դուստրը։ Հարկավոր է, պարզապես, որոշ ժամանակ հրաժարվել վնասակար սննդից, իսկ երբ դուք կհասնեք ձեր երազած արդյունքին, արդեն ցանկություն չեք էլ ունենա վնասակար սնունդ օգտագործելու»։