«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը ներկայացել է գրավիչ ֆոտոշարքով

«Marie Claire» ամսագրի շապիկը զարդարել է հայտնի դերասանուհի Դակոտա Ջոնսոնը, ով մեծ ճանաչում ձեռք բերեց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շնորհիվ։ Դակոտայի ֆոտոշարքը ստացվել է էլեգանտ ու գրավիչ։
Լրագրողների հետ հարցազրույցներում «Մոխրագույնի 50 երանգները» 18+ ֆիլմի դերասանուհին զարմացրել է երկրպագուներին, երբ խոստովանել է, որ չի սիրում մերկանալ տեսախցիկի առջև և նախընտրում է դասական ու նուրբ կերպարներ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի տարեվերջին դերասանուհին իր ամուսնու հետ հայտնվել էր սկանդալի կենտրոում ու անդադար քննարկվում էր լրատվամիջոցների կողմից։ Դակոտա Ջոնսոնը և նրա ամուսինը՝ «Coldplay» խմբի վոկալիստ Քրիս Մարտինը, վերադառնալով նյույորքյան «The Tonight Show Starring Jimmy Fallon» հեռուստածրագրից, ճանապարհին վթարի էին ենթարկել երիտասարդ կնոջ, ով ոտքի լուրջ վնասվածք էր ստացել:
Երիտասարդ կինը զբոսնելիս էր եղել իր փոքրիկ որդու և ամուսնու հետ:
Աստղային զույգը ներողություն էր խնդրել երիտասարդ կնոջից ու նրա ընտանիքից՝ խոստանալով փոխահտուցել բուժման համար անհրաժեշտ ծախսերը: