Հաշտվե՞լ են․Մայա Պողոսյանը ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Փարիզից

Մի քանի շաբաթ առաջ պարզ դարձավ, որ Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը բաժանվել են։ Մայան Ֆեյսբուքում փոխել էր ամուսնական կարգավիճակը՝ նշելով, որ ազատ հարաբերությունների մեջ է։
Լրագրողների հետ զրույցում Մայան ասել էր, որ իրենց ամուսնալուծության հարցով պարզաբանում ստանալու համար պետք է դիմել նախկին ամուսնուն՝ Ավետիսին։ Իր հերթին Ավետիսը նշել էր, որ ինքն ու Մայան բաժանվել են, սակայն անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին միշտ Մայան է խոսել, հիմա էլ նախընտրելի է, որ նա խոսի։ Այսպիսով, ո՛չ Մայա Պողոսյանը, ո՛չ Ավետիս Խախամյանը չցանկացան մեկնաբանել շշուկները։
Սակայն ժամեր առաջ Մայան իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Փարիզից, որտեղ ամիսներ առաջ մեկնել էր ամուսնու հետ։
Ինստագրամյան հետևորդները միանգամից սկսել են հետաքրքրվել՝ արդյո՞ք զույգը հաշտվել է։ Սակայն Մայան չի պատասխանել նրանց հարցերին։