Հրապարակվել են «Ավատար 2» ֆիլմի նկարահանման հրապարակից առաջին կադրերը (լուսանկարներ)

Լեգենդար կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի երկրպագուներն անհամբեր սպասում են ֆիլմի շարունակության թողարկմանը, որը նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին, գրում է Cinema Blend-ը։

«Ավատար 2» ֆիլմի դերասանական կազմում է նաև հոլիդուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը։ Քեյթ Ուինսլեթը կմիանա «Պանդորայի աշխարհին»՝ կերտելով Ռոնալի դերը: Նոր կերպարի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն․ հայտնի է միայն, որ վերջինս ջրասուզորդ է։

Օրերս ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջը նկարահանումներից լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում լողավազանում նկարահանումներ են անցկացնում Քեյթ Ուինսլեթը, Զոյի Սալդանան, Սեմ Ուորթինգթոնը և Քլիֆ Քուրտիսը:

«Ավատար» ֆիլմի շարունակության 4 մասերի նկարահանումները սկսվել են 2017 թվականից՝ ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր բյուջեով: Յուրաքանչյուր ֆիլմը կարժենա մոտ 250 մլն դոլար: Նկարահանումներն ընթանում էին Նոր Զելանդիայում, և օրերս այդ երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների չեղարկման ֆոնին ֆիլմի նկարահանումները վերսկսվել են։

Ավելի վաղ հայտարարվել էր յուրաքանչյուր ֆիլմի թողարկման ամսաթիվը, որի համաձայն՝ «Ավատար 2»-ը կթողարկվի 2021 թվականի դեկտեմբերի 17-ին, «Ավատար 3»-ը՝ 2023 թվականի դեկտեմբերին, «Ավատար 4»-ը՝ 2025 թվականի դեկտեմբերին և «Ավատար 5»-ը՝ 2027 թվականի դեկտեմբերին։

Գլխավոր դերերում հանդես կգան Սեմ Ուորթինգթոնը, Զոյի Սալդանան, Սիգուրինի Ուիվերը և Մուռ Ջոելը: