Դատարանն արգելել է 24 տարեկան Փրենելլա Ռուսոյին մոտենալ 18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշին, գրում է TMZ-ն: Ռուսոյին Այլիշը մեղադրել է իրեն հետապնդելու և սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար։
Այժմ դատարանը որոշել է, որ Ռուսոն մինչև հունիսի 1-ը պետք է առնվազն 182 մետր հեռու մնա երգչուհուց և նրա ծնողներից: Հենց հունիսի 1-ի է նշանակված Այլիշի հայցով դատական հերթական նիստը:
Դատարանին Այլիշը պատմել է, որ իր արվեստով տարված Ռուսոն իրեն հետապնդել է, չի կրել դիմակ, փորձել է ներթափանցել իր տուն։
Նշենք նաև, որ ավելի վաղ Apple Music-ի նոր երաժշտական «Me & Dad Radio» հեղինակային շոուի ժամանակ՝ 18-ամյա փոփ աստղը և նրա հայրը՝ Պատրիկ Օ’Քոնելին խոսել են իրենց սիրելի երգերից ու ներկայացրել են տարբեր սերունդների երգացանկեր։