Մահացել է ռոք երգչուհի Մելիսա Էթերիջի որդին

21 տարեկան հասակում մահացել է ռոք երգչուհի Մելիսա Էթերիջի որդին՝ Բեքեթ Սայֆերը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցչին:

Ըստ Էթերիջի՝ Սայֆերի մահվան պատճառը եղել է թմրամոլությունը:
«Իմ որդին՝ Բեքեթը, որն ընդամենը 21 տարեկան էր, փորձել է հաղթահարել կախվածությունը, բայց հանձնվել է: Բոլոր նրանք, ովքեր սիրում են նրան, նրա ընտանիքն ու ընկերները, նրան կկարոտեն»,- գրել է նա սոցիալական ցանցում:

Մելիսա Էթերիջը ամերիկացի ռոք երգիչուհի է, «Օսկար»-ի և «Գրեմմի»-ի դափնեկիր։ Երգչուհին բազմիցս պայթարել է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար: