Գեղեցիկ կազմվածք և վառ կերպար․ Անահիտ Սիմոնյանի երևանյան լուսանկարները

Երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը վերջին ժամանակաշրջանում այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում, բայց երեկ և այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են արևոտ Երևանում։

Լուսանկարներն իրենց տրամադրությամբ և գույներով բավականին տարբեր են։ Դրանցից մեկում երգչուհին կրում է ամբողջովին սև հագուստ, իսկ մյուսում նախընտրությունը տվել է վարդագույնին ու սպիտակին։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Անահիտ Սիմոնյանն ու երգիչ Հայկոն բաժանվել են։ Զույգը մեկ որդի ունի՝ Արմանը։ Երեխան ժամանակ է անցկացնում և՛ մոր, և՛ հոր հետ։