«Ահա կյանքը».Սարգիս Գրիգորյանի նոր, խորհրդավոր գրառումը

Սարգիս Գրիգորյանը կարանտինային ռեժիմն անցկացնում է իր ընտանիքի հետ։ Դերասանը պարբերաբար կիսվում է հետաքրքիր լուսանկարներով ու գրառումներով՝ ներկայացնելով, որքան ուրախ ու հագեցած է ացնում կնոջ և դուստրերի հետ նրա առօրյան։
Ժամեր առաջ Սարգիս Գրիգորյանը նոր հրապարակում է արել իր միկրոբլոգում գրելով․ «Ես երբեք անցյալով չեմ ապրում՝ դա նույնն է ինչ հանգուցյալների հետ ապրել…Ես երբեք ապագային հիվանդագին չեմ նայում՝ դա նույնն է ինչ Չապրել՝ (ծնված չլինել)… Այսօր, այստեղ և հիմա. Ահա կյանքը…Իսկ հետն ու առաջն ինչպես կուզեք կոչեք՝ բայց ոչ կյանք…»։

Ավելի վաղ դերասանը շնորհավորել էր առաջին ամուսնությունից ծնված դստեր ծննդյան տոնը։
«Աղջկաս կյանքը լի է անակնկալներով՝ և՛ լավ, և՛ վատ…Մաղթում եմ, որ այնքան բանական լինես, որ կարողանաս ընտրել ճիշտ ճանապարհը՝ այն ճանապարհը, որն անցնում է սրտով… Սիրում եմ քեզ շատ…Հայրիկ»,- խորհրդավոր կերպով գրել էր նա։