Ջիգանը վերադարձել է Black Star

Ռեփեր Ջիգանն ու Տիմատին 7 տարվա դադարից հետո կրկին որոշել են համագործակցել։ Ստեղծագործական համագործակցությանը նպաստել են Ջիգանի հետ վերջերս պատահած սկանդալային իրադարձությունները։
Ջիգանի երկրպագուները հիշում են, որ ռեփերը հեռանալով Black Star-ից՝ չէր պահպանում բարիադրացական հարաբերություններ Տիմատիի հետ, նրանք պարբերաբար միմյանց ծաղրում ու քննադատում էին սոցիալական կայքերի իրենց էջերում, սակայն Ջիգանի հետ կապված սկանդալներից հետո նախկին գործընկերները որոշեցին վերսկսել իրենց շփումը։
Իր հերթին ռեփեր ST-ն հրապարակել է Ջիգանի և Տիմատիի հետ լուսանկար ձայնագրության ստուդիայից ու դրան կից նշել․ «Ուտելիք ենք առաքում։ Ի՞նչ է ձեզ պետք»։
Երկրպագուները հասկացել են, որ արտիստներն իրենց համար նոր երգ են պատրաստել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ առաջին անգամ, ինքը՝ Ջիգանը, պատմեց իր հետ կատարվածի մասին Տիմատիին ինստագրամյան ուղիղ եթերում։
«Իմ կյանքում այնպիսի իրավիճակ էր, որ սկսեցի օգտագործել թմրանյութ և Մայամիում ամեն բան հասավ իր կիզակետին։ Իմ ընկերներից մեկն ասաց, որ դու զանգել ես իրեն ու ասել․ «Եկեք փրկենք Ջիգանին»»,-ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում պատմել է Ջիգանը Տիմատիին՝ հավելելով, որ Մայամիում դարձել էր խաբեության զուհ և ուժեղ թմրանյութերի ազդեցության պատճառով էր սկսել իրեն այդպես պահել։
Տիմատին  հետաքրքրվել էր, թե սկանդալների շարքից հետո ինչպես են Ջիգանի ընտանեկան գործերը։
«Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է»,- պատասխանել էր Ջիգանը։