Հղի Քեթի Փերին ամբողջովին մերկ է նկարահանվել Daisies երգի տեսահոլովակում

Երեկ 35-ամյա Քեթի Փերին, ով իր 43-ամյա փեսացու Օրլանդո Բլումից երեխա է սպասում, իր նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, իսկ այսօր արդեն թողարկվել է նրա Daisies երգի տեսահոլովակը։

«Այս երգը գրել եմ մի քանի ամիս առաջ: Սա կոչ է հավատարիմ մնալ այն ուղղությանը, որը դու ինքդ ես որոշել, անկախ նրանից, թե ինչ են մտածում ուրիշները: Վերջերս այս երգը ինձ համար նոր նշանակություն ստացավ ՝ հաշվի առնելով այն, թե ինչ ապրումների մեջ ամբողջ աշխարհը: Մեզանից յուրաքանչյուրը մոլորակի ավելի քան յոթ միլիարդ բնակիչներից մեկն է, և մեզանից յուրաքանչյուրն ունի ուժի և կենսունակության սեփական պատմությունը, որի մասին մենք կարող ենք խոսել: Հուսով եմ, որ այժմ սա սաունդթրեք կլինի նրանց համար, ովքեր գնում են իրենց երազանքների հետևից, հատկապես նրանց, ովքեր մնացել են հետևում»,- ասել է երգչուհին։

Տեսահոլովակը նկարահանվել է բնության գրկում. տեսահոլովակի ռեժիսոր Լիզա Վոլոշինան նկարահանել է այն աստղից 180 մ հեռավորության վրա: Տեսանյութում երգչուհին հայտնվում է սպիտակ ժանյակավոր հագուստով, իսկ հետո՝ ամբողջովին մերկ։