Քեթրին Զետա-Ջոնսը և Մայքլ Դուգլասը որդու հետ հանգստանում են Ուելսում

Քեթրին Զետա-Ջոնսը, Մայքլ Դուգլասը և իրենց 18-ամյա որդին՝ Դիլանը շարունակում են իրենց ամառային արձակուրդները: Օրերս աստղային զույգը ուղևորվել էր Ուելս՝ դերասանուհու հայրենիք:

«Տանը՝ իմ հիասքանչ երկրում»,- այսպես է նկարագրել լուսանկարը Քեթրինը:

Աստղային ընտանիքը այստեղ եկել է ոչ միայն հանգստանալու և հարազատների հետ հանդիպելու համար: Դերասանուհին կմասնակցի նաև հանդիսավոր արարողության, որտեղ նրան կհանձնվի Սուոնս քաղաքի Պատվավոր ազատության մրցանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումից հետո աստղը պատրաստվում է նշել այս իրադարձությունը  Brangwyn Hall պարահրապարակում:

Ուելսում զույգն արդեն հասցրել է այցելել դերասանուհու հարազատներին, Քեթրինի եղբոր և հոր հետ Մայքլ Դուգլասը գոլֆ է խաղացել Langland Bay ակումբում:

Եվրոպայում աստղային ընտանիքը ճանապարհորդում է ոչ ամբողջական կազմով, նրանց 16-ամյա աղջիկը՝ Քերիսը, նախընտրել է հանգստանալ ընկերների շրջապատում: Հիմա նա իր հանգիստն է վայելում իտալական Կապրի կղզում: