Աթենա Մանուկյանը երկրպագուներին է ներկայացրել «Dolla» երգը

Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, որը եվրատեսիլյան «Chains On You» երգով կարճ ժամանակամիջոցում կարողացավ սիրվել հայ երաժշտասերների կողմից, ներկայացրել է իր նոր երգը, որը կոչվում է «Dolla»:

Մայիսի 15-ից երգը հասանելի է YouTube, Spotify, iTunes և այլ սոցիալական հարթակներում: 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս փոփ երգն աֆրիկյան մոտիվներ ունի։

«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ: Սա շատ կարևոր է, որովհետև անձի մեջ պետք է սիրել ներքինը և ոչ թե ունեցվածքը»,-իր նոր երգի մասին նշում է Աթենա Մանուկյանը: Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը: