Քրիստինա Ագիլերան լողավազանում արված ֆոտոշարք է ներկայացրել երկրպագուներին (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան շաբաթ օրը լողավազանում արված ֆոտոշարք է ներկայացրել երկրպագուներին, գրում է Daily Mail-ը։

Ինստագրամում հրապարակված լուսանկարներում 39-ամյա երգչուհին կրում է խորը լանջաբացվածքով սև լողազգեստ, որն ի ցույց է դնում երգչուհու սլացիկ մարմինը։

«Աչքերս լայն բաց են, ես կրկին ողջ եմ: Զգացողությունները սրվել են, ջնջել մեղքերս»,- լուսանկարներին կից գրել է Ագիլերան՝ մեջբերելով իր 2018 Liberation հիթի տողերը:

Լուսանկարներում երգչուհու երկար ու շիկահեր վարսերն ամբողջովին ընկղմված են ջրում․ Ագիլերան նկարահանման համար ընտրել է վառ դիմահարդարում՝ կեղծ թարթիչներ, շագանակագույն ստվերաներկ և վարդագույն շրթներկ։