Մարիա Գորբանը հաղթահարել է կորոնավիրուսը

«Խոհանոցը» սերիալի աստղ Մարիա Գորբանն իր ինստագրամյան էջում երկրպագուներին ուրախացրել է՝ ասելով, որ կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը։
Դերասանուհին նշել է, որ իր մոտ հիվանդությունն ախտորոշվել է 3 շաբաթ առաջ։ Մարիան ցավով նշել է, որ նա նաև վարակել է իր ընտանիքի անդամներին, սակայն տեղեկացրել է երկրպագուներին, որ հիմա վերջիններիս առողջական վիճակը կարգավորվում է։ Գոբանը նշել է, որ ունեցել է ջերմություն, մարմնի ցավ, հազ։
«Համակարգչային տոմոգրաֆիան ցույց տվեց, որ թոքերի 8 տոկոսը բորբոքված է»,- հրապարակման մեջ նշում է դերասանուհին։ Գորբանը հետևորդներին կոչ է արել առողջության հետ կատակ չանել և պաշտպանել իրենց։

Հիշեցնենք, որ կորոնավիրուս է ախտորոշվել ռուս հայտնիներից «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի աստղ Պյոտր Կրասիլովի, Նադեժդա Բաբկինայի, Լև Լեշենկոյի մոտ, իսկ արտասահմանյան դերասաններից՝ Թոմ Հենքսի, դերասանուհի Օլգա Կուրիլենկոյի, դերասան Իդրիս Ալբայի մոտ։
Բարեբախտաբար այս բոլոր աստղերն այսօր արդեն հաղթահարել են սարսափելի հիվանդությունը։
Դերասան Թոմ Հենքսն իր կնոջ հետ անգամ արյան պլազմայի դոնոր է դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իրենց արյան մեջ Covid-19-ից հակամարմիններ կան: Կորոնավիրուսի հակամարմինների թեստը դրական պատասխան է տվել նաև աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի դեպքում, ով նույնպես ցանկություն է հայտնել արյան պլազմայի դոնոր դառնալ։