Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը ներկայացրել է պաշտպանիչ դիմակների հավաքածու

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը ներկայացրել է պաշտպանիչ դիմակների դեբյուտային հավաքածուն։ Մոդելը թողարկել է անհատական պաշտպանության միջոցների առաջին հավաքածուն, որը բաղկացած է հինգ մոդելից::
Հավաքածուն անմիջապես վաճառվել է։ Նման հաջողությունը զարմացրել է անգամ Քիմ Քարդաշյանին։

Նշենք, որ ինքնամեկուսացումը Քիմ Քարդաշյանի համար այդքան էլ հեշտ չի անցնում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ համավարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ընթացքում Քանյե Ուեսթը որոշել է ամբողջությամբ զբաղվել իր աշխատանքով, իսկ երեխաների մասին հոգ տանելն ամբողջությամբ մնացել է Քիմ Քարդաշյանի ուսերին, ինչն էլ զույգերի վեճի պատճառն է դարձել։