Պոլինա Գագարինան ամուսնալուծվե՞լ է

Համացանցում ակտիվ քննարկում են 33-ամյա երգչուհի Պոլինա Գագարինայի և նրա 42-ամյա ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսահակովի ամուսնալուծությունը։ Թե՛ Պոլինան, թե՛ Դմիտրին խուսափում են որևէ կերպ պատասխանել իրենց բաժանման վերաբերյալ հարցերին, սակայն նրանցից ոչ ոք չի հերքում տարածված լուրերը․ երկրպագուները նաև նկատել են, որ զույգը ինստագրամյան միկրոբլոգերից դեռ չի հեռացրել ընտանեկան, ռոմանտիկ լուսանկարները։
Շշուկներ են պտտվում, որ Պոլինան արդեն հեռացրել է ամուսնուն իր կազմակերպության ղեկավարի պաշտոնից։ Ինսայդերի հավաստմամբ՝ զույգն արդեն մի քանի շաբաթ է, ինչ առանձին է ապրում։

Ամիսներ առաջ Պոլինան և Դմիտրին նշեցին իրենց ամուսնության 5-ամյակը՝ փայտե հարսանիքը։
«Ինձ թվում է, որ արդեն 25 տարի է, ինչ միասին ենք: Նրա մեջ ես շատ եմ գնահատում համբերատարությունը, հանդուրժողականությունը, իմաստությունն ու հոգատարությունը: Նրա հետ խոսելու համար միշտ կան միլիոնավոր թեմաներ»,- Դմիտրիի մասին իր միկրոբլոգում կարծիք էր գրել Պոլինան: