Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո Բաբկինան առաջին անգամ աշխատանքի է գնացել (լուսանկարներ)

70-ամյա Նադեժդա Բաբկինան երկարատև դադարից հետո վերադարձել է աշխատանքի: Ռուսաստանի ժողովրդական արտիստը հանգստացած և թարմացած է երևում։

Երգչուհին վերդարձել է «Модный приговор» հաղորդման նկարահանման հրապարակ։ Նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը ցույց է տվել, թե ինչպիսի գեղեցիկ տեսք ունի Նադեժդա Բաբկինան։ Երգչուհին ներկայացրել է նորաձև տաբատով ու պայծառ նարնջագույն բաճկոնով: Ոճաբաններն աստղին գրավիչ դիմահարդարում են արել։ Երկրպագուները շատ են ուրախացել, որ սիրելի երգչուհին արագ ապաքինվել է կորոնավիրուսից։