Ի՞նչ է թաքցնում Քեթի Փերին Օրլանդո Բլումից

BBC-ի հետ հարցազրույցում Քեթի Փերին զարմացրել է իր երկրպագուներին՝ խոստովանելով, որ վերջին ժամանակներում նա իր երեկոներն անցկացնում է ավտոմեքենայի մեջ։ Երգչուհին, ով շուտով պետք է երեխա պարգևի իր սիրեցյալին՝ դերասան Օրլանդո Բլումին, հղիության ընթացքում չի կարողանում կառավարել իր էմոցիաներն ու օրվա մեջ մի քանի րոպե պարտադիր տրամադրում է արտասվելուն։ Սակայն Փերին չի ցանկանում, որպեսզի այդ մասին իմանա Օրլանդոն, ինչի պատճառով էլ նա երեկոյան ժամերին առանձնանում է իր ավտոմեքենայի մեջ և միայնակ արտասվում։
Փերին հարցազրույցում նաև խոստովանել է , որ շատ է վախենում ծննդաբերությունից ու անդադար մտածում է՝ արդյոք նա կկարողանա ապագայում լավ մայր լինել իր երեխայի համար։
Երգչուհին լրագրողի հետ կիսվել է նաև իր վրդովմունքով՝ պատմելով, որ կարանտինի ընթացքում իր առանձնատուն են տեղափոխվել իր քույրը երկու զավակների հետ,Օրլանդո Բլումը և վերջինիս 9-ամյա որդին, ում մայրը Միրանդա Քերն է։ Այդ ամենն այդքան էլ դուր չի գալիս երգչուհուն, ով տարիներ շարունակ ապրել է միայնակ։

Ավելի վաղ աստղը երկրպագուների դատին էր հանձնել նոր երգը՝ Daisies-ն, որը նա գրել է ինքնամեկուսացման ընթացքում։ Երգչուհին խոստովանել էր, որ կարանտինի շնորհիվ նա իրեն ոգեշնչված է զգում և անդադար ցանակնում է ստեղծագործել։
Հիշեցնենք, որ տեսահոլովակում կան կադրեր, որտեղ երգչուհին ամբողջովին մերկ է։