Ամերիկյան Jeffrey խանութների ցանցը փակվում է, իսկ լեգենդար Saks Fifth Avenue-ն սնանկության եզրին է

Nordstrom ընկերությունը, որը 2005-ին Jeffrey հանրախանութը գնել է հիմնադիր Ջեֆրի Կալինսկիից, հայտարարել է ճգնաժամի պատճառով բոլոր խանութների փակման մասին։

«Nordstrom-ն անհավանական գործընկեր էր ինձ և իմ ապրանքինիշի համար։ Թեև ես հիասթափված եմ բոլոր խանութները փակելու նրանց որոշմամբ՝ ես հասկանում եմ, որ դա ճիշտ որոշում է բիզնեսի համար, որի վրա հիմա այսքան ազդել է գլոբալ ճգնաժամը։ Ես շնորհակալ եմ հսկայական աջակցության համար, որը Nordstrom-ը ցուցաբերել է ինձ երկար տարիների ընթացքում, ինչպես նաև ներդրման համար, որը նրանք ունեցել են Jeffrey ապրանքնաիշի զարգացման համար»,- հայտնել է Կալինսկին, որը մմինչև վերջին պահը շարունակել է լինել Jeffrey-ի բոլոր ցանցերի ստեղծագործական տնօրենը։

Ավելի վաղ համաշխարհային ճգնաժամի պատճառով սնանկության մասին հայտնել են ամերիկյան Neiman Marcus եւ J.C. Penney հանրախանութները։ Սնանկացման եզրին է նաև Saks Fifth Avenue խանութների լեգենդար ցանցը։