Մեգան ֆոքսի ամուսնալուծության պատճառը Քոլսոն Բեյքե՞րն է

Մեգան Ֆոքսի անձնական կյանքն արդեն երկար ժամանակ է ակտիվ քննարկվում է լրատվամիջոցների կողմից։ Եթե շաբաթներ առաջ թաբլոիթներում քննարկվում էր նրա ամուսնալուծությունը, ապա այսօր արդեն շշուկներ են պտտվում, որ դերասանուհին նոր սիրեցյալ ունի։
Ֆոքսը նկարահանվել է Քոլսոն Բեյքերի տեսահոլովակում, ինչն էլ բամբասանքների առիթ է դարձել։ Սակայն Մեգանը մինչ այսօր չի հերքել այդ լուրրեը և ինսայդերի հավաստմամբ՝ նա շարունակում է կարանտինի ընթացքում ժամանակ անցկացնել Բեյքերի հետ։

Ավելի վաղ պարզ ադարձավ, որ 33-ամյա Մեգան Ֆոքսի ու իր 46-ամյա ամուսնու՝ Բրայան Օսթին Գրինի հարաբերություններում ճգնաժամ է: Դերասանները նույնիսկ դադարել են կրել ամուսնական մատանիները: Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը ամուսնալուծության եզրին է:
Աստղերը որոշել են ապրել առանձին: Բրայան Օսթինը այժմ բնակություն է հաստատել Մալիբուում, իսկ Մեգանը՝ Կալաբասասում: