Մարինկա Խաչատրյանը ջերմորեն շնորհավորել է սիրելիի ծննդյան օրը

Ինստագրամյան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհի Մարինկա Խաչատրյանը պատկերված է սիրելիի հետ։
Գեղեցիկ զույգը կադրում ջերմ գրկախառնված է, իսկ Մարինկան մեկնաբանություններում շնորհավորել է սիրելիին. «Իմ սեր, շնորհավոր ծնունդդ»։
Մարինկա Խաչատրյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և հաճախ է հրապարակում ոճային ու գեղեցիկ լուսանկարներ։
Սակայն տևական ժամանակ է, ինչ դերասանուհին միկրոբլոգում չէր կիսվել սիրելիի հետ լուսանկարով։
Շշուկներ էին պտտվում, որ սիրահարները բաժանվել են, սակայն Մարինկան ընտրյալի հետ նոր լուսանկարներ հրապարակելով՝ ապացուցեց երկրպագուներին, որ իր անձնական կյանքում ամեն բան լավ է։