Գերմանական Wilhelm Schulz ընկերության նախկին ղեկավարությանը կասկածում են խոշոր խարդախության մեջ, որի զոհերից մեկն ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթն է, գրում է Financial Standard-ը:
Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի առաջ ընկերության սեփականատերերը «Ֆոտոշոփ» ծրագրի օգնությամբ կեղծել են իրենց ֆինանսական վիճակի մասին փաստաթղթերը։ 2017 թվականին Բաֆեթի Berffhire Hathaway Inc. ընկերությունը Wilhelm Schulz-ը ձեռք է բերել 800 միլիոն եվրոյով։
Սակայն շուտով Berffhire Hathaway-ում անանուն հաղորդագրություններ են ստացվել այն մասին, որ ընկերության հաշվետվությունները կեղծվել են: Ներդրումային ընկերության աշխատակիցները սկսել են ստուգել թվերը և պարզել են, որ ձեռք են բերել ոչ թե բարգավաճող բիզնես, այլ սնանկացման եզրին գտնվող բիզնես։
Նյու Յորքի արբիտրաժային դատարանը վճռել է, որ ընկերությունը 157 միլիոն եվրոյից ավելի արժեք չունի և պարտավորեցրել է նախկին տերերին փոխհատուցել 643 միլիոն եվրոյի տարբերությունը:
Գերմանական դատախազությունը ենթադրում է, որ սա Wilhelm Schulz-ի կողմից առաջին խաբեությունը չէ: Հետաքննության տվյալներով՝ ընկերությունում պարբերաբար կեղծել են պատվերներն ու հաշիվները, 47 առևտրային գործարք ամբողջությամբ շինծու է եղել։ Նախկին սեփականատերերը մերժում են բոլոր մեղադրանքները։