Թողարկվել է Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Փաստարկ» ֆիլմի թրեյլերը

Warner Bros. Pictures կազմակերպությունը շուտով կինոսերների դատին կհանձնի Քրիստափոր Նոլանի «Փաստարկ» ֆիլմը, որի թրեյլերն արդեն հասանելի է Յութուբում։ Ֆիլմում գլխավոր դերերը բաժին են հասել հայտնի դերասաններ Ռոբերտ Փաթինսոնին, Ջոն Դևիդ Վաշինգտոնին, Ահարոն Ջոնսոնին։ Գործողությունները զարգանում են սառը պատերազմի պայմաններում և պատմում են միջազգային հետախուզական աշխարհի մասին։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 7 երկներում, իսկ ֆիլմի աշխատանքներում ներգրավված է եղել 500-ից ավելի մարդ։ «Փաստարկ»-ը Քրիստափոր Նոլանի ութերորդ աշխատանքն է։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հուլիսի 15-ին։