Լոբոդան վիրահատե՞լ է քիթը (լուսանկարներ)

Երգչուհի Սվետլանա Լոբոդան օրեր առաջ լուսանկար էր հրապարակել իր ինստագրամյան էջում, որը շարժել էր երկրպագուների հետաքրքրությունը։ Ինստագրամյան հետևորդները հեղեղել էին հրապարակման մեկնաբանությունները հարցերով՝ փորձելով պարզել՝ դիմե՞լ է Լոբոդան պլաստիկ վիրահատության, թե ոչ։
«Ասում են դիմել եմ պլաստիկ վիրահատության և փոխել եմ քթիս ձևը։ Որոշեցի կիսվել չֆոտոշոփված լուսանկարով։ Թարմացել եմ, երիտասարդացել եմ առողջ քնի և ճիշտ սննդակարգի շնորհիվ․ կարծես թե ուրիշ փոփոխություն չկա։ Շնորհակալ եմ ծնողներիս՝ գեների համար, ինչպես նաև ֆոտոշոփի հնարավորություններին, որի հետևանքով շատերը կասկածում են, թե ես դիմել եմ պլաստիկ վիրահատության»,- իր էջում գրել է Լոբոդան։

Նշենք, որ օրեր առաջ Լոբոդան նշում էր կրտսեր դստեր ծննդյան օրը։
«Այսօր իմ կրտսեր դստեր՝ Թիլդայի ծննդյան 2-րդ տարեդարձն է։ Նա փոխեց իմ կյանքը, լցրեց այն մաքուր սիրո էներգիայով և բացարձակ վստահությամբ: Ծնունդդ շնորհավոր, դստրիկս»- իր միկրոբլոգում գրել էր նա։