Քլոե Քարդաշյանը դիմել է ոճափոխության․ երկրպագուները նրան չեն ճանաչել

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթի կրտսեր քույրը՝ Քլոեն, ցույց է տվել իր նոր կերպարը։ Քարդաշյանը փոխել է վարսերի երանգը, որն անչափ դուր է եկել երկրպագուներին, սակայն ինստագրամյան հետևորդները լուսանկարների մեկնաբանություններում խոստովանել են, որ Քլոեն անճանաչելի է դարձել։ Նրանցից շատերը մեկնաբանություններում կիսվել են Քլոեի արխիվային լուսանկարներով, որտեղ երևում է Քարդաշյանի բնական գեղեցկությունը՝ առանց պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների։

Նշենք, որ տարիների ընթացքում Քլոեն կարողացել է նիհարել 16 կգ, սակայն նա նաև դիմել է լիպոսակցիայի, որի շնորհիվ հատուկ լուծույթի ներարկմամբ, կատարվում է  ճարպային բջիջների քայքայում:
Քլոեն երբեք չի թաքցրել և բազմիցս հարցազրույցներում նշել է, որ պլաստիկ միջամտությամբ ուղղել է այտոսկրերը, դեմքի ձևը, քիթը, ինչպես նաև կոսմետիկ միջոցներով շտկել է շուրթերը և դիմագծերը: