Դեմի Մուրը լողազգեստով արխիվային լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը հերթական արխիվային լուսանկարով հիացրել է համացանցի օգտատերերին: Մուրը արխիվային լուսանկարը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Լուսանկարում երիտասարդ Մուրը կրում է սև ու սպիտակ գծավոր լողազգեստ։

Ինչպես հայտնի է Դեմի Մուրը կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը անցկացնում է նախկին ամուսնու՝ հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի հետ։

Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրն ամուսնացած են եղել 1989-2000 թվականներին: Զույգն ունի 3 երեխա՝ 32-ամյա Ռումեր Ուիլիսը, 28-ամյա Սքաուտ Ուիլիսը և 26-ամյա Թալուլա Ուիլիսը: